00:00:00

Մարությանի պաշտոնակությունից հետո ազատման դիմում է ներկայացրել քաղաքապետարանի երկու վարչության պետ

00:24, 26 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո աշխատանքից ազատման դիմում է  ներկայացրել Երևանի քաղաքապետարանի երկու վարչության պետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հակոբ Կուբատյանը։ «Այս պահի դրությամբ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել երկու վարչության պետ՝ տրանսպորտի վարչության պետը ու շինարարության և բարեկարգման վարչության պետը»: Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո ավագանու մանդատը վայր է դրել չորս անդամ՝ Լիլիթ Պիպոյանը, Օվսաննա Հակոբյանը, Գայանե Վարդանյան, Գրիգոր Երիցյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր