00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետի ծննդյան օրվա առթիվ

22:54, 25 դեկտեմբեր 2021

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետի ծննդյան օրվա առթիվ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, սիրելի Ջասթին, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեր 50-ամյա հոբելյանի առթիվ։ Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ հայ-կանադական երկկողմ հարաբերությունները բնութագրվում են փոխադարձ վստահությամբ և հարգանքով, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների շահերին: Լիահույս եմ, որ Հայաստանի և Կանադայի միջև համագործակցությունը բազմակողմանիորեն զարգացնելու ուղղությամբ համատեղ աշխատանքը կլինի շարունակական` ի բարօրություն մեր երկու ժողովուրդների: Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքիս հավաստիքը: Եղբայրաբար՝ Նիկոլ Փաշինյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր