00:00:00

Աշոցքում մառախուղ է, որոշ ճանապարհներին մերկասառույց է․ Լարսը փակ է բեռնատարների համար

21:38, 25 դեկտեմբեր 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածին և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։ Դեկտեմբերի 25-ին, ժամը 12։30-ից մինչ 17։00-ն Հաղպատ գյուղի խաչմերուկից (1 կմ) դեպի Վրաստանի սահմանն ընկած ճանապարհահատվածը (Մ-6 մայրուղի) ժայռապայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր