00:00:00

Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն

17:23, 25 դեկտեմբեր 2021

 Հայաստանում 2021 թվականին նկատվում է սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: 2020-ին, սակայն բոլոր վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում կտրուկ նվազում է եղել, այդ թվում՝ սուր շնչառական վարակների մասով: «Բայց այս տարի իրավիճակը բավականին բարդ է: Դա ենթադրում է, որ պետք է ավելի ակտիվ աշխատենք տանենք բնակչության հետ, որպեսզի պատվաստվեն գրիպի դեմ»,-ասաց Աբովյանը: Մասնագետը նշեց, որ դպրոցական ու նախադպրոցական կազմակերպություններում ամենօրյա բացակայությունների մոնիթորինգ է իրականացնում. «Երեկվա դրությամբ հիմնականում բացակայությունները պայմանավորված են սուր շնչառական վարակներով, կորոնավիրուսի դեպքեր դպրոցներում չկան»: Աբովյանի խոսքով՝ մանկական հոսպիտալները ծանրաբեռնված են հիվանդ երեխաներով: Լինում են նաև դեպքեր, երբ պացիենտի մոտ հաստատվում է և գրիպ, և կորոնավիրուս: 2020-2021 թվականների սեզոնի ընթացքում Հայաստանում արձանագրվել է 76 գրիպի դեպք: Այս տարի շրջանառվում է գրիպի A տեսակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր