00:00:00

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ավտոքարշակի վրայից Նիվան առաջ է ընթացել և բախվել ծառին

17:00, 25 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Կոտայքի մարզում։  Ժամը 07։00-ից 07։30-ն ընկած ժամանակահատվածում ավտոքարշակի վրայից ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան իջեցնելիս Նիվայի մեջ գտնվող վարորդը պատահաբար գազի սեղմակը սեղմել է և ավտոմեքենան քարշակի վրայից առաջ է ընթացել և բախվել ծառին։  SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Պարզվել է՝ դեպքը տեղի է ունեցել Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում։  Դեպքի վայր են ժամանել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն բժիշկների կարիքը չի զգացվել։  Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանի ու Արամայիս Պապիկյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել են անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Մհեր Մովսիսյանն ու համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հարություն Արսենյանը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր