00:00:00

30 տարի առաջ հենց այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը

19:48, 25 դեկտեմբեր 2021

30 տարի առաջ՝ հենց այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության էջում: 1991թ․ դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։ Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը, սակայն, շատ ավելի վաղ է սկիզբ առել: 1918-20թթ․ կարճ ժամանակով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն և Միացյալ Նահանգները 1920թ․ ապրիլի 23-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմական իրադարձությունների մասին ավելին` այս հղումով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր