00:00:00

Որքանով է հիմնավոր մեր՝ 1314 վանաձորցու համար մեկ մանդատի պահանջը. Մարուքյանի հաշվարկը

17:52, 25 դեկտեմբեր 2021

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Վանաձորի ավագանու մանդատների և ստացված քվեների վերաբերյալ: Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի վանաձորցիներ, Ինչպես գիտեք, Լուսավոր Հայաստանը օրենքի շրջանակներում պայքարում է իր ստացած 1314 քվեի դիմաց մեկ մանդատ ստանալու համար, մինչդեռ որոշ մարդիկ մեզ վերագրում են ինչ ասես, ընդհուպ մինչև անտեղի վիրավորանքներ։
Ներկայացնում եմ մի հաշվարկ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչքանով է հիմնավոր մեր պահանջը՝ 1314 վանաձորցու համար մեկ մանդատ պահանջելու առումով։ Ըստ ՏԸՀ-ի՝ ստացված քվեները և բաշխված մանդատները ունեն հետևյալ տեսքը. • «Մամիկոն Ասլանյան» դաշինք 12814 քվե – 15 մանդատ / 1 մանդատը = 854 քվե • «Քաղաքացիական պայմանագիր» 8294 քվե – 9 մանդատ / 1 մանդատը = 922 քվե • ՀԱՍԿ 4810 քվե – 5 մանդատ / 1 մանդատը = 962 քվե • Հայրենիք 1484 քվե – 2 մանդատ / 1 մանդատը = 742 քվե • «Ապրելու երկիր» 1420 քվե – 2 մանդատ / 1 մանդատը = 720 քվե • «Լուսավոր Հայաստան» 1314 քվե – 0 մանդատ Այսպիսով, ստացվում է, որ այս ուժերին տրամադրված յուրաքանչյուր մանդատի համար անհրաժեշտ է եղել մինչև 1000 քվե, իսկ Լուսավոր Հայաստանի 1314 քվեի դիմաց չի ստացվել որևէ մանդատ։ Թե օրենքի տեսանկյունից, և թե այս 1314 վանաձորցու տեսանկյունից, Լուսավոր Հայաստանի պահանջը լիովին հիմնավորված է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր