00:00:00

Երեւանի նոր քաղաքապետի երդման արարողությունը.ներկա է Փաշինյանը` քաղաքական վերնախավի ուղեկցությամբ

11:19, 25 դեկտեմբեր 2021

Երեւանի քաղաքապետարանում  այսօր` դեկտեմբերի 25-ին, Երևան քաղաքի ավագանու նիստ է տեղի ունենում, որի ընթացքում  տեղի կունենա Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողություն: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ի  ավագանու նիստում  Երեւանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցությունը անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին եւ քվեարկությամբ նոր քաղաքապետ ընտրեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է ավագանու 57 անդամ: Քվեարկության արդյունքում Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու կողմ է քվեարկել ավագանու 44 անդամ, դեմ է քվեարկել 10-ը: Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը: Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր