00:00:00

Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արփիկ թաղամասի շենքերից մեկի տանիքում

14:11, 25 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 17:11-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արփիկ թաղամասի շենքերից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել են բնակարանի տանիքի ծածկը, փայտե կառուցատարրեր և ազբոշիֆերներ (մոտ 30 քմ), խոհանոցը (մոտ 12 քմ) և ննջասենյակը (մոտ 18 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր