00:00:00

«Փաստ». Քաղաքական իշխանությունը հրահանգում է, նախաքննական մարմինն այլևս չի կարողանում

13:37, 25 դեկտեմբեր 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով բավականին լուրջ հակասություններ են առաջացել Հայաստանի քաղաքական իշխանության և նախաքննական մարմնի միջև: Բանն այն է, որ քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցանկանում է Գալստյանին ու Տոնոյանին պահել կալանքի տակ, գործին տալ այնպիսի «բովանդակություն», որ պատերազմի պարտության պատճառը հնարավոր լինի նաև նրանց «գրպանը գցել»: Սակայն քննությամբ զբաղվող խումբը, մեր աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի կարողանում հիմքեր «ստեղծել» նրանց կալանքի տակ պահելու համար: Բանն այն է, որ մասնավորաբար Պատրոն Դավիթի խափանման միջոցի հարցով դատական նիստում պաշտպանական կողմը ներկայացրել է այնպիսի ապացույցներ, որոնցով ամբողջությամբ հերքվում են այն վարկածները, թե, օրինակ՝ մատակարարված ապրանքը եղել է անորակ ու ժամկետանց: Մյուս կողմից՝ այդպես էլ որևէ փորձաքննություն չի իրականացվում, միակ նշանակված փորձաքննությունն էլ մնացել է անկատար: Մեր ունեցած տեղեկություններով, սրա պատճառն այն է, որ ցանկացած փորձաքննության արդյունքում ամբողջ մեղադրանքը կարող է «ջրվել»: Սակայն նախաքննական մարմինը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի կարողանում ապահովել Փաշինյանի հրահանգների կատարումը և գործի բազմակողմանի քննությունը ձգձգելով՝ առանց որևէ հիմքի շարունակել կալանքի տակ պահել Գալստյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր