Irakanum.am-ի տեղեկություններով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք են մեկնել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենն ու ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյանը։ Հրավերն եղել է Մոսկվայից։ Մենք տեղեկացանք, որ ՌԴ ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվելու է մշակութային հարցեր, բացի այդ այս պահին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների առողջական վիճակը։ Մեր տեղեկություններով քննարկումներին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Ադրբեջանից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ քննարկման օրակարգում այս պահին Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական պատմամշակութային կառույցների ճակատագիրն է, ինչպես նաև հայ ռազմագերիների առողջական վիճակը, ինչպես նաև գերիների մոտ բժշկական խումբ ուղարկելը։ Քննարկվելու է նաև գերիների նոր խմբի հնարավոր վերադարձի հարց։

Irakanum.am