00:00:00

ԱԺ նախագահի համար նոր մեքենա ենք առել, որովհետեւ հներն ամեն օր փչանում են, ես 5-6 անգամ տենց ճամփին եմ մնացել․ վարչապետ

03:35, 25 դեկտեմբեր 2021

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար պետբյուջեի միջոցներով ծառայողական նոր՝ մոտ 200 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա գնելու անհրաժեշտությունը վարչապետն այսօր կայացած ասուլիսում հիմնավորեց նրանով, որ հին մեքենաները «ամեն օր փչանում են»։ «Ես վարչապետ եղած ժամանակ մի քանի անգամ  մեքենաներով ճանապարհին եմ մնացել, ընդ որում՝ բնակավայրի մեջ։ Խնդիր չի՝ կարամ իջնեմ, բրդեմ մեքենան խոդի գցելու համար՝ պարզությունը չեմ կորցրել, որ ասեմ՝ վայ, ոնց։ Բայց հասկանում ե՞ք՝ 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան փչացել է, մարդիկ հելել են, ասել՝ վայ, վարչապետ ջան, էս ի՞նչ ա եղել, կարողա՞ սվեչայա թրջել, եւ այլն, եւ այլն, էդ մեքենաները ձեռք են բերվել, օրինակ, 2007թ-ին։ Էդ մեքենան նրա համար չի, որ ինձ մի տեղից մյուս տեղը տեղափոխի, այլ որ ՊՊԾ-ն իրականացնի իր վրա դրված պարտականությունները։ Ինչո՞ւ է ԱԺ նախագահի համար նոր մեքենա գնվում՝ երբ նայում ենք՝ ինչքան գումար է ծախսվում հին մեքենայի սպասարկման վրա ամեն ամիս՝ միլիոնավոր դրամներ։ Էն ժամանակ, երբ ես ասում էի՝ մեքենա պետք չի գնել, հիմա իմ դիմաց բերում դնում են, ասում՝ պարո՛ն վարչապետ, արդեն 30 միլիոն դրամ ծախսել ենք էս մեքենայի սպասարկման համար, որովհետեւ ամեն օր էս մեքենան փչանում ա, Ձեր՝ մեջը չեղած ժամանակ էլ ա փչանում, տանում, պետական փող ենք ծախսում, եկեք փող դնենք, նորն առնենք, որ ավելի էժան ծախսենք։ Ասում են՝ աղքատ երկրում ո՞նց էդքան փող կտան, մեքենա կառնեն․․․սենց ասացվածք կա՝ ես էդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ ու ամեն տարի փոխեմ։ Չեմ ասում, թե սխալ են անում, որ քննադատում են, ես  էլ էի ասում՝ չէ, չի լինի, բայց հիմա բերում դեմս դնում են՝ ինչքան ծախս է արվում։ Էդ խնդիրը կա, մեր փոխվարչապետերն են գնում, ճամփին մնում»,- բացատրում է Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր