00:00:00

Հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, իսկ այժմ՝ այլ ժանրի գործիք Էդմոն Մարուքյանը. Մամիկոն Ասլանյանի հայտարարությունը

02:22, 25 դեկտեմբեր 2021

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հայտարարությամբ է հանդես եկել այսօր՝ դեկտեմբերի 24–ին, Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ «Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, ավագանու հարգելի՛ անդամներ, Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակից արձանագրում ենք մի քանի փաստեր. 1. ինչ-որ ուժեր համայնքը տանում են կոլապսի՝ երբեք չմտածելով խոշորացված համայնքի ճակատագրի մասին (չկա բյուջե, հաստիքացուցակ, առաջիկա ծրագրերի քննարկում), 2. այդ ուղղորդող մարդիկ կամ ուժերը խտրականություն չեն դնում գործողությունների մեջ՝ սկսած քրեա-իրավական ահաբեկչությունից, մինչեւ դատա-իրավական համակարգի տոտալ անօրինականություն, 3. օգտագործում եւ մինչեւ վերջ ստորացնում են ում պատահի՝ ոմանց իրենց կամքով, ոմանց՝ ըստ պահանջի, 4. մեր աչքի առջեւ քաղաքական, մարդկային շարունակական հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, իսկ այժմ՝ այլ ժանրի գործիք Էդմոն Մարուքյանը: Նրան որոշել են խայտառակել մինչեւ վերջ եւ անվերադարձ (надо позориться до конца): Բայց մենք միեւնույն է՝ վանաձորցու որեւէ քվե չենք արժեզրկելու եւ տեր ենք կանգնելու մեր համաքաղաքացիների ու խոշորացված համայնքի բնակիչների ընտրությանը: Աստված առաջ: Մենք չենք հուսահատվում եւ հավատով դեպի արդարությունն ու օրինականությունը՝ համբերատար սպասում ենք»,– ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով: Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր