Ես իհարկե կարող էի կանխել պատերազմը։ Եթե Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական և անընդունել պահանջները ընդունեի, պատերամզը կկանխեի։ Բայց հիմա ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չընդունելը գուցե լեգիտիմ մեղադրանք  է իմ հասցեին, որ ես պետք է գնահատեի իրավիճակը, գայի ասի, որ սենց ա իրավիճակը, պետքէ գնա սենց զիջումների, որ պատերազմից խուսափենք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ես պետք է ինձ համոզեի, որ դա ճիշտ է։ Ես չեմ ուզում բաներ ասեմ, որ թվա, թե ուզում եմ ինձ արդարացնեմ, ընդհանրապես ինձ արդարացում չկա, հարցը դա չէ։ Բայց երբ մենք քննարկում ենք, երբ ԱԽ նիստում բանակը զեկուցում է, որ մենք պատրաստ ենք կանգնելու «ոչ մի քայլ հետ», ես գամ ասեմ, ժողովուրդ ջան, պետք հանձնենք․․․ Էլի եմ ասում, այնպես չէ, որ ես այդ համոզմունքն եմ ունեցել, իմ համոզմունքը թաքցրել եմ։ Ենթադրենք գալիս ասում էի, որ պետք է հանձնենք։ Հաջորդ օրը ԶՈՒ ԳՇ պետը հայտարարություն կաներ, կասեր, որ մի շաբաթ առաջ ԱԽ նիստում ասել է, որ պատրաստ են «ոչ մի քայլ հետ» անելու, էս ի՞նչ ա անում, ժողովուրդ ջան։ Բայց այնպես չէ, որ ես համոզմունք եմ ունեցել, որ ճիշտ ճանապարհը դա է։ Եթե ես դա պետք է անեի ու չեմ արել․․․ Ինձ ուղղված լեգիտիմ մեղադրանքը, որ լուրջ քննարկման առարկա է, սա է։ Բայց նույնն էլ 2016 թվին»։