Արցախում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ լինելու են ոչ աշխատանքային օրեր: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հաշվի առնելով հանրային արձագանքներն ու առաջարկությունները և, հատկապես, հունվարի 7-ի՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը՝ Ազգային ժողովից հետ է կանչվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ուստի, շարունակում է գործել նշված օրենքը նույնությամբ»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ: