00:00:00

Վեճ գյուղի դպրոցի տարածքում. 15-ամյա պատանդին դանակով հարվածել էր 14-ամյա երկու տղաների որովայնին

17:27, 24 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 23-ին, րոպեների տարբերությամբ, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդումներ էին ստացվել, որ «որովայնի առաջնային պատի թափանցող-կտրած-ծակած վերք» և «որովայնի թափանցող վիրավորում» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել 14-ամյա երկու պատանիներ։ Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.30-ի սահմաններում Այնթապ գյուղի դպրոցներից մեկի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանին դանակահարել էր հիվանդանոց տեղափոխվածներին: Բացատրական աշխատանքի արդյունքում 15-ամյա դպրոցականը ներկայացել է բաժին և հայտնել, որ արարքը կատարել է ինքը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր