00:00:00

Նման խնդիր իրոք առկա է. ՊԲ-ն` պահեստազորի սպաներին չվճարված թոշակի մասին

14:12, 24 դեկտեմբեր 2021

ԱՀ պաշտպանության բանակը պարզաբանում է տարածել «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքում արված հրապարակման առիթով։ Ավելի վաղ «Արցախի պահեստազորի սպաների միություն»-ն ահազանգել էր, որ պահեստազորի սպաները մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները։ ՊԲ-ից նշում են, որ նման խնդիր իրոք առկա է ,սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից: «Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ : Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և ինչպես խոստացվել է կլուծվի ամենասեղմ ժամկետներում: Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ «տեղեկություններին» ու անհարկի որակումներին , փաստում ենք , որ վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019թ.-ին»,-նշված է ՊԲ-ի հայտարարության մեջ։

Աղբյուր` Փաստինֆո

facebook sharing button 3
twitter sharing button
sharethis sharing button
email sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր