00:00:00

Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը չկայացավ. ներկա էր ավագանու 33 անդամից 16-ը

15:53, 24 դեկտեմբեր 2021

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, սակայն այն չկայացավ: Նախ, Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով: Բացի այդ, պարզվեց, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ: «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամներից մեկն էլ հայտարարեց. «Իշխող ուժն այս որոշումով ուղղակի փորձում է խլել վանաձորդու քվեն, որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»: Նշենք, որ երկու օր առաջ բաշխել են Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամների մանդատները։ Նշենք, որ ավագանու 33 անդամից 4–ը ինքնաբացարկ էր ներկայացրել, որից 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», մեկը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից։ ՔՊ–ից ինքնաբացարկ հյտնածներից մեկը մարզպետ Արամ Խաչատրյանն է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր