00:00:00

Հայ և վրացի գործընկերները կիսվել են COVID-19-ի դեմ պայքարի իրենց փորձով

16:15, 24 դեկտեմբեր 2021

COVID-19-ի համավարակի, կանխարգելիչ միջոցառումների և դրանց արդյունավետության մասին փորձի փոխանակման և ոլորտում առկա հրատապ խնդիրները քննարկելու նպատակով առցանց հանդիպում են ունեցել Հայաստանի և Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, ինչպես նաև COVID- 19 վերապրոֆիլավորված հիվանդանոցներում պացիենտների բուժումն իրականացնող բժիշկ-մասնագետները: Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և վերջինիս գործընկերը` Վրաստանի օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Լենա Նանուշյանն ընդգծել է համավարակի դեմ պայքարում հարևան երկրների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Թամար Գաբունիան իր հերթին կարևորել է քննարկվող հարցերի լայն շրջանակը, ինտենսիվ և թերապևտիկ բաժանմունքներում COVID-19 պացիենտների, այդ թվում` հղիների բուժման կազմակերպման հարցում փորձի փոխանակումը: Հայ և վրացի գործընկերներն անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսի բուժման մոտեցումներին, պատվաստումային գործընթացին և մայրական մահացության դեպքերի կանխմանը: Հաշվի առնելով նոյեմբերի վերջին հայտնաբերված COVID-19-ի նոր` «Օմիկրոն» շտամի բարձր տարածելիությունը` մասնագետները նշել են, որ անհրաժեշտ է խթանել պատվաստումային գործընթացը և պատրաստ լինել համավարակի նոր ալիքներին դիմակայելուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր