00:00:00

Ե՞րբ են փոխհատուցվելու ՀՀ քաղաքացիներից հակասահմանադրական ճանապարհով գանձված գումարները․ «Ժողովուրդ»

13:36, 24 դեկտեմբեր 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր՝ աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին: Այս հարցը ՍԴ-ում վիճարկվում էր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի հիման։ Օրենքը սահմանում էր, որ գործատուն արդեն օրենքի ուժով կարող է ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող չպատվաստված աշխատակցին ազատել աշխատանքից։ Նկատենք՝ Հայաստանն առանց այն էլ այս պահին պատվաստման շատ ցածր ցուցանիշ ունի. ամբողջությամբ պատվաստվել է միայն երկրի բնակչության 14 տոկոսը։ Եվ այս տոկոսն էլ, փաստորեն, ապահովվել է հենց այս հակասահմանադրական որոշման շնորհիվ։ Իսկ ո՞վ պետք է հիմա վերադարձնի քաղաքացիների գումարները։ Այս հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանից։ Նա նշեց. «Այդ հարցի պատասխանն ավելի հստակ կարելի է տալ Սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո: Այն, որ պետությունն ամեն ինչ անելու է, որ պատասխանատվությունից խուսափի, դա փաստ է: Դեկտեմբերի 14-ին կատարած հարցմանս, թե պետությունը քաղաքացիների վնասը հատուցելու է արդյոք, երբ պարզվի, որ տուժել են պատվաստանյութերից, պատասխանել են, որ պատվաստումները կատարվում են կամավոր: Մեր թիմը փորձելու է նաեւ իրավական ճանապարհը գտնել քաղաքացիների վնասի հատուցման իրավունքները պաշտպանելու համար»: Այսպիսով, կարեւոր հարցի պատասխանը դեռ պարզ չէ. ե՞րբ են փոխհատուցվելու ՀՀ քաղաքացիներից հակասահմանադրական ճանապարհով գանձված գումարները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր