00:00:00

Մանրամասներ Փաշինյանի և ՔՊ-ի փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

09:12, 24 դեկտեմբեր 2021 Մամուլ

Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը այդ այցն արդյունավետ է համարում, քանի որ կարողացել են կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որի վառ ապացույցը դրանից հետո հայ ռազմագերիների վերադարձն է եղել: Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումն էր տեղի ունեցել: Երեկվա փակ հանդիպմանը հիմնականում խոսել է Փաշինյանը, իսկ ՔՊ-ական մի քանի պատգամավորներ հարցեր են ուղղել վարչապետին հանդիպումից հետո սպասվող ակնկալիքների մասին: Ի դեպ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «գահընկեցությանը», ըստ մեր աղբյուրների, որեւէ անդրադարձ չի եղել, քանի որ, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, «Հայկոյի թեման» թիմում արդեն «փակ է»: Կա նոր քաղաքապետ, որի հետ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր