00:00:00

Թորոսյանն ու Ավանեսյանը «բարիշել» են․ ի՞նչ են նշել նրանք Կարապետյանների ռեստորանում

23:31, 23 դեկտեմբեր 2021

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի և գործող նախարար Անահիտ Ավանեսյանի հարաբերությունները ջերմացել են։ Ինչպես հայտնի է Ավանեսյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Արսեն Թորոսյանն ամեն կերպ փորձում էր հետ վերադառնալ նախարարի պաշտոնում, թիմակիցներին էլ հայտնել էր, որ շարքային պատգամավորի պաշտոնն իր «հագով» չէ։ Այդ էր պատճառը, որ Թորոսյանը պարբերաբար այցելում էր տարբեր բուժհաստատություններ, լուսանկարվում, ցույց տալիս, թե ինչպես են իրեն ընդունում այս կամ այն հիվանդանոցում։ Մեկ- մեկ էլ կորոնաիրավիճակի վերաբերյալ գրառումներ անում։ Բայց ինչպես Irakanum.am-ին հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանը փակել է Արսեն Թորոսյանի՝ կրկին նախարար նշանակվելու թեման։ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման գլխավոր մեղավոր Արսեն Թորոսյանը, հիմա սակայն Անահիտ Ավանեսյանի հետ «բարիշել» է։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Ավանեսյանն ու Թորոսյանը կրկին հանդիպել են։ Այս անգամ նրանց հետ է եղել նաև իշխանություններին ամենօրյա ռեժիմով փառաբանող, ձեռքի հետ էլ «հաղորդավար» Վահե Տեր- Մինասյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ եռյակի հանդիպումը կայացել է Երևանում գործող «Սիզընս» ռեստորանում։ Այն, ինչպես հայտնի է պատկանում է Կարապետյանների ընտանիքին և հայտնի է իր թանկարժեք մենյույով։ Թորոսյանը, Ավանեսյանն ու Տեր- Մինասյանը շուրջ երկու ժամ անցկացրել են այնտեղ, բաժակ բարձրացրել։ Թե հատկապես ինչն էր ուրախացրել նրանց հայտնի չէ։ Ամեն դեպքում առողջապահության ոլորտը գտնվում է խայտառակ վիճակում։ Միայն քովիդից ամենօրյա ռեժիմով արձանագրվող մահերը գոնե պետք է ստիպեն նախկին ու ներկա նախարարներին մի քիչ զուսպ լինել և շատ աշխատեն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր