00:00:00

«Հաղթանակ» կամրջի վրա կանխվել է 32-ամյա երիտասարդի ինքնասպանությունը.Փրկարարների մեջ է եղել Դանիել Իոաննիսյանը

23:45, 23 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 15։00-ի սահմաններում մի քանի քաղաքացիներ մոտեցել են հերթապահություն իրականացնող պարեկներին և հայտնել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է ինքնասպան լինել։ Պարեկները, մոտենալով նշված վայրին, բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որը միանալով պարեկներին՝ կարողացել է համոզել քաղաքացուն և պարեկների օգնությամբ նրան վտանգավոր եզրագծից տեղափոխվել է անվտանգ վայր։ Փաստի առթիվ նույն բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ՝ 32-ամյա Վաղարշակ Ա-ն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր