00:00:00

ՄԻՊ-ը իրազեկող տեսանյութով բացատրել է հաստատության դերն ատելության խոսքի դեմ պայքարի գործում

19:11, 23 դեկտեմբեր 2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ բացատրելով հաստատության դերն ատելության խոսքի դեմ պայքարի գործում: Անհատական գործերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանն ատելության խոսքի դեմ տանում է նաև համակարգային պայքար իրազեկման արշավների ու կրթական ծրագրերի, օրենսդրական փոփոխություններին նպաստելու միջոցով: Ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից: Տեսանյութի ուղերձն է, որ բոլորս պետք է ապրենք միասին՝ որպես համերաշխ ու ժողովրդավար հասարակություն՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունն ու իրավունքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր