00:00:00

Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել. Ավանեսյան

17:38, 23 դեկտեմբեր 2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ չկա պահանջ, որ կորոնավիրուսի դեմ խթանիչ երրորդ դեղաչափի պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի», -  լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ ներկայումս Կառավարության համար կարևոր է, որպեսզի քաղաքացիները առաջին երկու դեղաչափերը ստանան, իսկ հետագայում կտեսնեն, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Նախարարի խոսքով` աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն իսկ պատվաստվել է: «Սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները և սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցան և քաղաքացիները ակտիվ կերպով պատվաստվեցին։ Սա շատ կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով», - եզրափակեց Ավանեսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր