00:00:00

«Ժողովուրդ». Փաշինյանն ընդդիմադիրներին առաջարկել է հանդիպել, քննարկել Արցախի թեման. Նրանք մերժել են

13:59, 23 դեկտեմբեր 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հանդիպում ունենալ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիրներին հանդիպման ցանկությունն ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն է փոխանցել: Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Փաշինյանն առաջարկել է հանդիպել ու քննարկել Արցախի բանակցային թեման: «Այո, հերթական անգամ եղել է նման առաջարկ, ինչն ընդդիմությունը մերժել է՝ պնդելով, որ հանդիպումը հրապարակային լինի: Հրապարակային քննարկումներ լինում են, օրինակ, ԱԺ քառօրյա նիստերի օրերին կառավարություն- Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ»,- մեզ հետ զրույցում ընդգծեց նա: Տեղեկությունը նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հաստատեց: «Այո, նման առաջարկություն նաեւ մեզ է եղել, առավել ամբողջական հավելյալ հայտարարություն կտարածենք»,- նշեց նա: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին ուղղված առաջարկը մի քանի օր առաջ է եղել։ Թե ինչու են հապաղել հայտարարել այդ մասին, հարց է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր