00:00:00

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. դրանից լարվածությունը չի մեղմացել

13:26, 23 դեկտեմբեր 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի միջամտությամբ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, այս հանդիպումը այդքան էլ չի մեղմացրել ԲԴԽ նախագահի եւ վարչապետի միջեւ առկա լարվածությունը, ասել է թե՝ Ջհանգիրյանի խնամու գործոնը իրավիճակը չի փոխում։ Ի՞նչ է կատարվում. այս տեղեկությունը փորձեցինք պարզել ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանից, ինչի ի պատասխան՝ նա կտրուկ արձագանքեց. «Զառանցանքները չեմ մեկնաբանում»: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին գրել էինք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող են փնտրում։ «Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի: Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են: Ջհանգիրյանի իրականացրած դատական համակարգի ռեֆորմներից դժգոհ է նաեւ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Ադրեասյանը, որը «կասկածվում է» ԲԴԽ նախագահի ԺՊ-ի նկատմամբ անվստահություն ձեւավորելու մեջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր