00:00:00

Իրանի ԱԳՆ ղեկավար․ «3+ 3» ձեւաչափը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը

02:52, 23 դեկտեմբեր 2021

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարծում է, որ «3+3» ձեւաչափը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ իրանցի նախարարը, խոսելով «3+3» ձեւաչափին Իրանի մասնակցության մասին, նշել է, որ այդ համագործակցությունը հօգուտ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման է, եւ ընդգծել է, որ տարածաշրջանից դուրս օտարերկրյա տերությունները տարածաշրջանային խնդիրներին միջամտելու իրավունք չունեն։ Նա նաեւ պնդել է, որ տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, հաղորդում է Mehr-ը։ Իր հերթին Ալիեւն ասել է, որ տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրները պետք է ինքնուրույն լուծեն՝ հավելելով. «Մենք դեմ ենք տարածաշրջանից դուրս երկրների ներգրավմանը տարածաշրջանային հարցերում։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային կապերը օգտակար են տարածաշրջանի բոլոր երկրների համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր