00:00:00

«Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում ՌԴ 34-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել․ մահվան պատճառը նրա ունեցած հիվանդությունն է

01:16, 23 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա։ Ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։ Նա 1 կամ 2 օր առաջ էր որպես պրակտիկանտ ընդունվել «Դվին» հյուրանոցային համալիրում՝ աշխատանքի։ Նա ՌԴ քաղաքացի՝ 34-ամյա Մաքսիմով Ա-ն էր։ «Դվին» հյուրանոցի ներկայացուցիչ Նելլի Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տղամարդը էպիլեպսիա հիվանդությամբ է տառապել, եւ մահվան պատճառը հիվանդությունն է եղել։ «Մահացածը տառապել է էպիլեպսիա հիվանդությամբ, եւ մահն այդ հիվանդության պատճառով է վրա հասել։ Նա այդ պահին բանվորների համար նախատեսված հանգստյան սենյակում մենակ է եղել»,- նշեց հյուրանոցի ներկայացուցիչը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր