ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել դեկտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային 14 պատահարի մասին։

Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Դեկտեմբերի 21-ին, ժամը 09.20-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.05-ին, Երևանի Րաֆֆու փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 06.40-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրվա ժամը 16.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում իրար են բախվել «Լեքսուս» և «Կիա» մակնիշի մեքենաներ. «Կիայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 21.35-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհին բախվել է գազալցակայանի պատին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել կայանված «Նիսանին». «Միցուբիշիի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշվում է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի մեքենան Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհի 2,6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Դոջ» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել ձորակը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՃՏՊ է տեղի ունեցել նաև Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին, որտեղ դեկտեմբերի 21-ին, ժամը 09.00-ի սահմաններում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Շաթման» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. վարորդները և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բարեղամի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ 2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 21-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան Իջևան քաղաքի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո» բեռնատար և «Տոյոտա» մակնիշի մեքենա. «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ բոլոր դեպքերի վերաբերյալ կատարվում է քննություն: