00:00:00

Արմեն Սարգսյանի՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի ծրագրերը հերթով դադարեցվում են․ վաճառում են հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրաբերած մեքենան

19:49, 22 դեկտեմբեր 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի ծրագրերը հերթով դադարեցվում են: Հիմնադրամի ամենածախսատար ծրագրերից մեկը հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվող «Լուսէ» մանկական վերականգնողական կենտրոնի գոյությունն էր, որտեղ 4 տարվա ընթացքում անվճար վերականգնողական ծառայություն են ստացել հաշմանդամություն ունեցող մոտ 600  երեխաներ: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ,  «Լուսէ» կենտրոնն այլևս «Երևան իմ սեր» հիմնադրամի ծրագրերից չէ: «Լուսէն»  առանձնացել է «Երևան իմ սեր» հիմնադրամից ու վերածվել է հասարակական կազմակերպության: Հիմնադրամը բավարարվում է ընդամենը տարածք տրամադրելով: Հաշմանդամություն ունեցող երեխաների «Լուսէ» կենտրոնի ֆինանսավորումից նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր էր հրաժարվել դեռ նախորդ ձմռանը, սակայն հետո փոշմանել է՝ հաշվի առնելով երկրում տիրող հետպատերազմյան վիճակը: Հիմա նախագահի հիմնադրամում վաճառում են մեքենաները, անգամ վաճառքի է հանվել այն մեքենան, որը հիմնադրամին էր նվիրել «Save the children» կազմակերպությունը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժը ապահովելու նպատակով: Իսկ «Երևան իմ սեր» հիմնադրամի աշխատակիցների նկատմամբ ունեցած բոլոր պարտքերը մարում են՝ վճարում են անգամ մինչև այս պահը չօգտագործած արձակուրդի դիմաց: Աշխատակիցները հույս ունեն, որ նախագահն իրենց աշխատանքի կտեղավորի կամ նախագահի աշխատակազմում, կամ՝ նրան պատկանող ընկերություններից որևէ մեկում: Հիմնադրամի լուսանկարիչ, զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանին խոսատացել են աշխատանքի տեղավորել մարտական գործողությունների մասնակցած անձանց համար իրականացվող «Նոր էջ» ծրագրում, որն իրականացնում է հայկական HR ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը: Հիմա «Երևան իմ սեր» հիմնադրամում գրեթե պարապուրդ է: Նախկինում իրականացվող ծրագրերը մեկը մյուսի հետևից դադարեցվեցին: Ամիսներ առաջ էլ աշխատանքից հեռացվեց այն ժամանակ հիմնադրամի կազմում գործող «Լուսէ» կենտրոնի սոցիալական մանկավարժ Դավիթ Հարությունյանը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր