00:00:00

Լավրովն ու Միրզոյանը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքը սկսելու քայլերի մասին

22:36, 22 դեկտեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Արարատ Միրզոյանը պայմանավորվել են լրացուցիչ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքը սկսելու մասին։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, գնահատականներ են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2021թ. նոյեմբերի 26-ի Սոչիի պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքը սկսելու մասին՝ դրա հետագա սահմանագծմամբ։ Հաստատվել է փոխադարձ հետաքրքրությունը Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված միջոցառումների շուտափույթ իրականացման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր