00:00:00

Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. Մարությանի թիմը եւս հեռանում է

20:30, 22 դեկտեմբեր 2021

Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է գրել քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Բացի այդ մի քանի այլ աշխատակիցներ եւս ցանկություն չեն հայտնել աշխատել նոր քաղաքապետի՝ Հրաչյա Սարգսյանի հետ։ Նշենք, որ Երևանու ավագանու անդամների քվեարկությամբ Հրաչյա Սարգսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ։ Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 44 կողմ, 10 դեմ։ Քվեարկության մասնակիցների թիվը 57 է։ 3 թվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր