Հարգելի Էներգետիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ էներգետիկներին, մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ: Պոլիտեխնիկական համալսարանում առանձնակի ուշադրություն է ցուցաբերվում էներգետիկների հանդեպ, քանզի նրանք են ապահովում մեր երկրի էներգետիկ համակարգի կայունությունը:

Համալսարանում գործում է Էներգետիկների համար լավագույն գերազանցության կենտրոններն ու հնարավորությունները։ Պրոֆեսորադասախոսական կազմը ջանք ու եռանդ չի խնայում ամենօրյա աշխատանքով կրթելու մեր ապագա մասնագետներին։ Մեր ուսանողները ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները դառնալու ժամանակի պահանջներին համապատասխն մասնագետներ։

Պետք է նշել, որ այսօր տոնվում է նաև մեկ այլ նշանակալի իրադարձություն Հայաստանի էներգահամակարգի 118-ամյակը: Այս տարիների հետևում կանգնած են նվիրյալներ, նաև Պոլիտեխնիկի կրթությամբ անցած ինժեներներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս, ովքեր այս օրը համարում են իրենց մասնագիտական տոնը։ Մաղթում եմ  նորանոր ձեռքբերումներ` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և ի շահ մեր ժողովրդի:

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյան