00:00:00

Հայկ Մարությանը վերջինը չի լինի ում «կխժի» սեփական թիմը

16:19, 22 դեկտեմբեր 2021

Հայկ Մարությանը կհեռանա, նախ որովհետեւ «կռիվ» տալ չգիտի, կամ չի ուզում։ Վերջին օրերին հատկապես ուներ այդ հնարավորությունը, բայց չօգտվեց։ Հնարավոր է նաեւ հենց ինքն է ուզել այսպես հեռանալ, ու կա պայմանավորվածություն։
Բայց այս ամբողջ պատմության մեջ ամենածիծաղելին երեք տարի առաջ Հայկ Մարությանին գովաբանող ու փառաբանող ՔՊ-ականների ու նրանց պատկանող ԶԼՄ-ների վիճակն է։ Առայժմ միայն Քենեդու սպանության բացահայտումը չեն կապել Մարության- ավագանի համագործակցության բացակայությամբ։
Ինչ վերաբերում է նրանց կողմից արվող այն գրառումներին, թե ժամանակին Մարությանին դերասան, շոումեն անվանողները նրան սկսեցին պաշտպանել, ապա ասեմ, որ ի տարբերություն ձեզ իմ կարծիքը չի փոխվել։
Պարզապես հնարավորություն տվեցինք Հայկին տեր կանգնել իր եւ ընտրողի իրավունքին, չուզեց, դե թող վայելի այն ինչ ցանել է։
Բայց Հայկ Մարությանը վերջինը չի լինելու, որին սեփական թիմը «կխժռի»։ Շատերին է այն սպասվում։ Մեկնարկը տրված է։
Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր