00:00:00

«Իմ քայլը» շեղվել է հեղափոխության արժեքներից. Ավագանին նիստի է գալիս միջանցնքերում ծխելու համար, դրա համար քվորում չի լինում. Ավանեսով

16:06, 22 դեկտեմբեր 2021

Քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը ՔՊ վարչության որոշում է. Այս մասին հայտարարեց Երևանի Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը։ Վերջինս նշեց՝ շատ կուզեր վարչությունը որոշում կայացներ՝ մի շարք օրենսդրական փոփոխություններ ընդուներ՝ կապված համատիրության խնդիրների հետ, ապօրինի առևտուրը, ինքնակամ շինությունները բացառելու առումով։ «ՔՊ վարչությունը որոշել է, որ դա է ամենալուրջ խնդիրը, փորձում են քաղաքապետ Հայկ Մարությանից հրաժարվել։ Նախագծի կետերը՝ համոզիչ չեն։ Ելույթները հիմնականում արդարացում են, քան հիմնավորում, հիմնավորեք քաղաքացիներին, որպեսզի հասկանան, ինչո՞ւ եք ուզում Հայկ Մարությանին փոխել Հրաչյա Սարգսյանով»։ Ավանեսովը հայտարարեց, որ ավտոբուսների հետ կապված սաբոտաժ եղել է, սակայն քաղաքը պետք է նոր ավտոբուսներ ունենար։ Ավագանու անդամի կարծիքով՝ իշխող ուժը շեղվել է. «Իմ քայլը խմբակցությունը շատ է շեղվել հեղափոխության արժեքներից։ Եվ մեկ անգամ ինքներդ ձեզ ասեք՝ քանի՞ հոգի կա անկուսակցական, այնպիսի լուսավոր դեմքեր են լքել ձեր խմբակցությունը»։ Ավանեսովը նշեց, որ ցավում է, որ նման նախագիծ է քննարկվում ու շատ կցանկանար քվեարկությունը բաց լիներ և երևանցիները իմանային ովքեր են կողմ կամ դեմ քվեարկում։ «Մեծ մասամբ Իմ քայլը խմբակցությունը ունի լուրջ խնդիրներ՝ կադրերի ընտրության առումով, մարդկանց պարզապես չմոտիվացնելու և նիստերին չբերելու առումով։ Չեն գրանցվում և պարզապես չեն լինում նիստեր և մարդիկ այստեղ գալիս էին հիմնականում միջանցնքերում ծխելու և խոսելու համար, դրա համար քվորում չէր լինում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր