00:00:00

Հե՞տ քաշվեինք․ Մալենայի մայրը՝ Ադրբեջանի ներկայացուցչուհու հետ գրկախառնության մասին

15:54, 22 դեկտեմբեր 2021

Մանկական Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի հաղթանակից հետո սոցկայքում ակտիվորեն քննարկում են Ադրբեջանի ներկայացուցչուհու հետ մեր ներկայացուցչի գրկախառնությունը։ Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Մալենայի մայրը՝ Աննա Մանուչարյանը, խոսելով քննադատությունների մասին, ասել է, որ նորմալ է նայում այդ շնորհավորանքին․ «Իրենք ամբողջ դելեգացիայով մոտեցան, շնորհավորեցին, երեխան գրկեց Մալենային։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ այն մարդիկ, ովքեր դրա մեջ որևէ վատ բան են տեսնում, իսկ ինչպե՞ս պետք է վարվեինք մենք այդ պահին, հե՞տ քաշվեինք։ Իրենք երեխաներ են, սա երգի մրցույթ է, կարծում եմ, որ դա շատ տրամաբանական ու կանխատեսելի էր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր