00:00:00

«Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար, Աշոցք-Բավրա-Գյումրի ճանապարհին մերկասառույց է

14:40, 22 դեկտեմբեր 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն, Բերդաշեն-Աշոցք ավտոճանապարհները և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։ Տավուշի մարզում, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Աշոցք-Բավրա-Գյումրի ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Արտաշավան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր