00:00:00

«Այս աբսուրդը, եթե շարունակվի, Հայաստանը դեֆոլտի է ենթարկվելու»․ Ո․ Սարգսյան

02:44, 22 դեկտեմբեր 2021 Տնտեսություն

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «25 տարի հետևում եմ մարզպետարանների աշխատանքին, կարող եմ ասել՝ մարզպետարանները ավելորդ, միջնորդ օղակ են, մաղ շինողի բիզ շինողը։ Մարզպետարանները այժմ ընդամենը 2 ոլորտ են ղեկավարում՝ հանրակրթական դպրոցները և բուժհիմնարկները, դրանք էլ հանձնեք համապատասխան նախարարությունների ենթակայությանը, խոշորացված համայնքները թող ինքնուրույն շփվեն կառավարության հետ։ ՊՆ-ն բանակն է ղեկավարում, առողջապահության նախարարությունը՝ բուժհիմնարկները, ԱԳՆ-ն արտաքին հարաբերությունները, իսկ ինչո՞վ են զբաղված ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները։ Կառավարությունը միջազգային վարկային կազմակերպություններից տոկոսով վարկեր է վերցնում, որ գերուռճացած պետական ապարատի աշխատողներին բարձր աշխատավարձ և պարգևավճար տա։ Այս աբսուրդը, եթե շարունակվի,Հայաստանը դեֆոլտի է ենթարկվելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր