00:00:00

«Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ավագանիում մանդատ չի ունենա․ դատարանը մերժեց կուսակցության դիմումը

23:50, 21 դեկտեմբեր 2021

Դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը ավագանիում մանդատներ ունենալու իրավունքը պաշտպանելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Եղիազարյանը։ «Որոշումը մեզ համար սպասելի չէր, որովհետև կարծում ենք՝ մեր դիմումն արդար է»,- նշեց Եղիազարյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողով՝ վերահաշվարկի պահանջով։ Վերահաշվարկի արդյունքում, սակայն, ընտրությունների արդյունքում փոփոխություն չեղավ։ Դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացված ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն անցան Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) և «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։ Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը։ Ավելի վաղ Ասլանյանը բացառել էր կոալիցա կազմելը որևէ քաղաքական ուժի հետ։ Հավելենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է դեկտեմբերի 16-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր