00:00:00

Այս ճակատագրական պահին Հայրենիքի նվիրյալ Աշոտ Մինասյանը չի կարող լինել ճաղերի հետևում

19:06, 21 դեկտեմբեր 2021

«Կամավորական շարժում» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով։ «Ս.թ. դեկտեմբերի 1-ին ապօրինի մեղադրանքով կալանավորվել է «Սիսական» ջոկատի հրամանատար, ՀՀ և Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ): Հայրենիքի նվիրյալ մեր ընկերը մասնակցել է արցախյան երեք պատերազմներին և իր անգնահատելի ավանդն է ունեցել Հայրենիքի ազատագրման և պաշտանության գործում: Բացահայտ քաղաքական դրդապատճառներով և սուտ մեղադրանքների հիմքով այսօր Աշոտ Մինասյանը անազատության մեջ է: Մեր երկրի համար այս ճակատագրական պահին, երբ Հայրենիք կորցնելու վտանգի առջև ենք գտնվում՝ Հայրենիքի նվիրյալ կամավորը չի կարող լինել ճաղերի հետևում: «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը»,-նշված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր