00:00:00

Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները

18:55, 21 դեկտեմբեր 2021

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 21-ին հանդիպել է  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների շփումները, բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը, խոսել երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացման եւ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունից: Հանձնաժողովի նախագահի խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կապերը դրական զարգացում են ապրել: Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը եւ այդ հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Անդրադարձ է եղել զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Կողմերը փոխշահավետ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր