00:00:00

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի կողմից 2 ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողի հանձնումը

22:43, 21 դեկտեմբեր 2021

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերյան իր էջում անդրադարձել է դեկտեմբերի 20-ին Հայաստանի կողմից երկու ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողների վերադարձին: «Ողջունում ենք երեկվա երկու զինծառայողների հանձնումը։ Սա կարևոր մարդասիրական քայլ է, որն ամրապնդում է վստահությունը»,- գրել է Կլաարը Twitter-ում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին, Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր