00:00:00

Ովքեր են խորհրդարանի «ամենա-ները»

21:02, 21 դեկտեմբեր 2021

8-րդ գումարման Ազգային Ժողովն ավարտում է երկրորդ նստաշրջանի աշխատանքները։ Եթե առաջիկա օրերին արտահերթ նիստեր տեղի չունենան, ապա խորհրդարանը կգնա ձմեռային արձակուրդ։ Հաջորդ՝ հերթական քառօրյան նախատեսված է 2022 թվականի հունվարի 17-ին։ Մինչ այդ Irakanum.am-ը հղում անելով Parliamentmonitoring-ին առաձնացրել է այս գումարման ԱԺ-ի «ամենա-ներին»։ Եվ այսպես ամենաշատը կողմ են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հինգ պատգամավոր։ Խոսքը՝ Հովիկ Աղազարյանի, Մարիա Կարապետյանի, Լիլիթ Ստեփանյանի, Մարինա Ղազարյանի և Հրաչյա Հակոբյանի մասին է։ Նրանք 109 անգամ կողմ կոճակն են սեղմել։ Ամենաշատը դեմ քվեարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Անդրանիկ Թևանյանը, Արամ Վարդևանյանն ու Զեմֆիրա Միրզոևան՝ համապատասխանաբար 29 անգամ, Գեղամ Նազարյանը՝ 27, իսկ Արմեն Ռուստամյանը՝ 26 անգամ դեմ է եղել ներկայացված նախագծերին։ Ամենաշատը ձեռնպահ են եղել «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Մասնավորապես Աննա Մկրտչյանը ձեռնպահ է քվեարկել 40 անգամ, Տարոն Մարգարյանը՝ 35, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Էլինար Վարդանյանն էլ են այս ցանկում, համապատասխանաբար՝ 31 և 32: Հինգերորդ հորիզոնականում է «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը։ Նա 29 անգամ ձեռնպահ է քվեարկել։ Առանձնացրել ենք նաև ամենաշատը բացակայած հինգ պատգամավորներին։ Այստեղ իհարկե առաջին հորիզոնականում եղել է «Հայաստան» դաշինքից Մխիթար Զաքարյանը, սակայն նկատենք, որ վերջինս կալանավորված է եղել։ Երկրորդ տեղում Իշխան Սաղաթելյանն է։ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը բացակայել է 104 անգամ։ Երրորդ տեղում դարձյալ «Հայաստան» դաշինքից է։ Այս անգամ Արմեն Չարչյանը։ Համաձայն Parliamentmonitoring-ի նա բացակայել է 99 անգամ։ Վերջինս ևս կալանավորված է եղել։ Չորրորդ տեղում Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքից Արթուր Սարգսյանն է։ Վերջինս ևս կալանավորված է եղել, բայց նրա բացակայությունների թիվը հաշվվել է 94 անգամ։ Ամենաշատ բացակայողների ցանկում է նաև ՔՊ-ից՝ Դավիթ Դանիելյանը։ Նա խորհրդարանի նիստերին չի մասնակցել 73 անգամ։ Ամենաշատ  ելույթ ունեցողների շարքում առաջին հորիզոնականում «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանն է։ Նա ԱԺ ամբիոնից ունեցել է 24 ելույթ։ Վարդևանանին հաջորդում է նույն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը։ Նա 20 ելույթ է ունեցել։ «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն էլ 17 ելույթ է ունեցել։ Նրան հաջորդում է ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը՝ 17 ելույթով։ Հնգյակը եզրափակում է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։ Նա էլ խորհրդարանի ամբիոնին է մոտեցել 16 անգամ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր