Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Փարաքար համայնքում բնակիչները վաղ առավոտից ակցիա են իրականացնում, պահանջելով, որ  համայնքապետ դառնա «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը:

Ինչպես հայտնի է՝  Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո երեկ՝ դեկտեմբերի 20-ին, կայացել է ավագանու առաջին նիստը, որից հետո «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար:

Մինչդեռ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ համայնքում լարված իրավիճակ ստեղծում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Հարցը նրանում է, որ այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մկրտչյանի սանիկն էր՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Վերջինս, սակայն ստացել է ամենաքիչ թվով ձայները։ Իշխանություններն իսկզբանե փորձել են գործարքի գնալ «Ապրելու երկիր» կուսակցության հետ, կոալիցիա կազմեն, որպեսզի Մկրտչյանի սանիկը դառնա համայնքի ղեկավարի տեղակալ։ Իսկ ահա ՔՊ-ի համար խիստ անցանկալի է, որ Դավիթ Մինասյանը դառնա համայնքապետ։ Այդ իսկ պատճառով կազմակերպել են հիշյալ բողոքի ակցիան, իբրև թե բնակիչները պահանջում են, որպեսզի համայնքապետը լինի Վալոդյա Գրիգորյանը։

Փաստացի Փարաքար համայնքում բնակիչները մերժել են ՔՊ-ին, բայց վերջիններս փորձում են ամեն կերպ իրենց թեկնածուի համար պաշտոն «կպցնել»։

Irakanum.am