00:00:00

Նորակոչիկների առաջին խումբը բանակ մեկնեց Մարտունիից

17:11, 20 դեկտեմբեր 2021

Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել 2021-2022 թվականների ձմեռային առաջին զորակոչը, որի ընթացքում Հայոց բանակ են ճանապարհվել Մարտունի խոշորացված համայնքի նորակոչիկները: Այն մեկնարկել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային կառույցից: Զորակոչի արարողությանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով բարեմաղթանքի խոսքեր է հղել նորակոչիկներին: «Սիրելի նորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի զինվորի բարձր կոչմանն արժանանալու համար: Վստահ եմ, որ դուք դաստիարակվել եք հայրենասեր և պատվով կկատարեք ձեր առջև դրված պարտականությունները: Միաժամանակ վստահ եմ, որ այս նույն կազմով կհանդիպենք նաև երկու տարի անց, երբ ծառայությունն ավարտած կլինեք և հայրենիքին մատուցած ծառայության համար կպարգևատվեք: Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ եմ մաղթում ձեզ»,- նշել է Կարեն Սարգսյանը: Այնուհետև Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ՝ գնդերեց արժանապատիվ Տեր Երեմյա քահանա Սարգսյանի ձեռամբ: Արարողությունից հետո նորակոչիկներին բաժանվել է փոքրիկ կտակարաններ: Նորակոչիկների ծնողներն ու հարազատները հպարտությամբ և բարձր տրամադրությամբ են բանակ ճանապարհել իրենց զավակներին: Գեղարքունիքի մարզում 2021-2022 ձմեռային հերթական զորակոչը կանցկացվի դեկտեմբերի 22-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր