00:00:00

Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթները կսկսվեն իրականացվել առաջիկա օրերի ընթացքում․ Չավուշօղլու

21:00, 20 դեկտեմբեր 2021

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Մալայզիայի ԱԳ նախարար Սայֆուդին Աբդուլայի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ նշել է, որ առաջիկա օրերին Ստամբուլից ուղիղ չվերթներ կլինեն դեպի Երևան։ «Նախկինում թռիչքներն իրականացնում էր «Atlas Global» ընկերությունը, հիմա դիմումներ ունենք մի քանի ընկերություններից։ Տրանսպորտի և ենթակառուցվածքների ու Քաղաքացիական ավիացիայի վարչության հետ համատեղ աշխատաքներն այդ ուղղությամբ շարունակվում են, իսկ դիմումներն ուսումնասիրվում են»,- հավելել է Չավուշօղլուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր