00:00:00

Թուրքիայից և Իրանից ՌԴ մատակարարվող որոշ մթերքներ կներկրվեն այլ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից

19:15, 20 դեկտեմբեր 2021 Տնտեսություն

Թուրքիայից և Իրանից Ռուսաստան մատակարվող կիտրոնների, մանդարինների, պղպեղի, խաղողի և նռան` աստիճանաբար պակասող ծավալները կարող են լրացնել այլ երկրներից մատակարարումները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է «Ռուսպրոդսոյուզի» կառավարման խորհրդի փոխնախագահ Դմիտրի Լեոնովը: «Եթե Թուրքիայի ու Իրանի մատակարարները չուղղվեն, մատակարարումների պակասող ծավալները կարող են լրացվել այլ երկրներից ներկրումներով»,- ասել է նա: Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորից» հայտնել էին, որ գերատեսչությունը դադարեցրել է 33 արտադրողի վտանգավոր արտադրանքի ներկրումը ՌԴ Թուրքիայից և Իրանից: Իբրև այլընտրանքային տարբերակներ` Լեոնովը նշել է` մանդարինի մատակարարման դեպքում ՀԱՀ-ը, Մարոկկոն, Եգիպտոսը, կիտրոնի դեպքում` Արգենտինան և ՀԱՀ-ը, խաղողի մատակարարներ կարող են դառնալ Ուզբեկստանը և Մոլդավիան, նռան՝ Ադրբեջանը, Եգիպտոսը, Ուզբեկստանը և Աբխազիան, իսկ պղպեղի՝ Չինաստանն ու Հայաստանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր