00:00:00

Կասկադյորական վթար Արագածոտնում. Lada Priora–ն տապալել ցուցանակն ու 10 մ բարձրությունից ընկել ձորը

18:49, 20 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Արագածոտնի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Շավարշ Ջ.-ն իր վարած  Lada Priora մակնիշի ավտոմեքենայով  Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Արմավիրի մարզ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակը և մոտ  10 մետր բարձրությունից ընկել ձորը: Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկները, որոնք տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրեն լավ է զգում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր