00:00:00

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի. Նրան օդանավակայանում դիմավորել է փոխվարչապետը

18:36, 20 դեկտեմբեր 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ Վարչապետի աշխատակազմից  հայտնում են, որ այնուհետև ՀՀ վարչապետն ուղեւորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ առանձնազրույց է տեղի ունենալու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր